Երևանում վերելակը12 մետր բարձրությունից ընկել է․ Տուժածների վիճակ ծայրահեղ ծանր է․ Տեսանյութ

Երևանում  վերելակը12 մետր բարձրությունից ընկել է․ Տուժածների վիճակ ծայրահեղ ծանր է․ Տեսանյութ
Երևանում վերելակը12 մետր բարձրությունից ընկել է․ Տուժածների վիճակ ծայրահեղ ծանր է․ Տեսանյութ

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Ըստ Shamshyan.com-ի՝ ահազանգ է ստացվել, որ վերելակը 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից, և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վիրավորներից մեկին նշված վայրից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները: Վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: 

Պատահարին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։

Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում է սրճարանի շենքում, գործածվում էր տեխնիկական նպատակներով՝ շինանյութ եւ այլ պարագաներ տեղափոխելու համար»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հակոբ Կարապետյանը։

Տեսանյութը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության․