Նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ (Տեսանյութ)

Հեղինակ MediaLab

Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումները Սփյուռքի հայկական համայնքների հետ, հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Մինչ հանդիպումը նախագահ Սարգսյանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է առաջնորդանիստ եկեղեցի, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, զրուցել եկեղեցում գտնվողների հետ: