Էդուարդ Մարտիրոսյանի և Արտակ Դավթյանի պաշտոնանկության՝ վարչապետի առաջարկությունները նախագահականում են. Factor.am

Հեղինակ MediaLab

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ է ստացել՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին պաշտոնանկ անելու մասին։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Արտակ Դավթյանի որդու հարսանիքը՝ արտակարգ դրության պայմաններում։

Որպես պաշտոնանկության հիմնական պատճառ նշվում է սա։ Իսկ ահա Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկության մասին դեռ մի քանի շաբաթ առաջ էր խոսվում։ Նախագահականից Factor.am-ին փոխանցեցին նաև, որ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել պաշտոնանկության հրամանագրերը։