Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչ Արթուր Ռամազյանը, ով բազմանդամ ընտանիքով տեղափոխվել է Վանաձոր: 

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը գյուղի տարածքում հանդիպած զինվորականներից է տեղեկացել, որ Վազգենաշենը հնարավոր է Աղդամի շրջանի մյուս գյուղերի հետ անցնի ադրբեջանցիներին: Մեր զրուցակիցը գյուղի շատ բնակիչների հետ մտադիր է եղել շարունակել Վազգենաշենում ապրել: Պատրաստվում էին վերանորոգել երկհարկանի առանձնատունը: Այդ նպատակով մեծ գումարներ էին ծախսել, շինանյութ էին գնել: Բավականին մեծ գյուղացիական տնտեսություն են ունեցել: Զբաղվում էին անասնապահությամբ, նռան այգի էին հիմնել: Տեղեկանալով, որ գյուղը հավանական է անցնի ադրբեջանական կողմին Ռամազյանների ընտանիքը հասցրել է տան իրերի և անասնագլխաքանակի մի մասը նոյեմբերի 20-ին դուրս բերել դեպի հարևան գյուղ: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։