Պատգամավորները ռազմագերիների հարցով հանդիպել են ԿԽՄԿ ներկայացուցչի հետ

Այսօր պատգամավորներ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նրա ներկայացմամբ, քննարկել են ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջնորդությամբ իրականացվող գործողությունները։

Բացի այդ, նա տեղեկացրել է նաև, որ այսօր հանդիպել են նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։

«Քննարկել ենք ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման ու զոհվածների մարմինների փոխանակման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող գործողությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված և ներկայացվելիք հայցերը, ինչպես նաև այլ միջազգային կառույցների միջոցով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և պետության շահերի և իրավունքների պաշտպանությունը», -նշել է նա։