Վարանդայում ականի վրա ադրբեջանցի զինծառայողներ են պայթել.Factor

Վարանդայում (Ֆիզուլի), երկու ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Նշվում է, որ հակահետևակային ականի վրա պայթել են N զորամասի ժամկետային զինծառայողները: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխել հիվանդանոց։