Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել․ Քաշաթաղի շրջանի վարչակազմ

Քաշաթաղի վարչակազմը տարածված լուրերին ի պատասխան, հանդես է եկել հայտարարությամբ․

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել» ՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝ ոչ ոքի չէինք կարող «հրամայվել», որ լքեն քաղաքը։ Բերձոր քաղաքի հետագա կարգավիճակը պարզելու ուղղությամբ տարվում են քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքի մասին, հույս ենք հայտնում, որ ԱՀ կառավարությունը ժամանակին կհայտարարի և հնարավորինս ոչ ոք չի տուժի»։