Հրդեհ Արծվանիկ գյուղում․ Ծխահարվել է մեկ գառ

Նոյեմբերի 26-ին, ժամը 00:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:30-ին, մարվել՝ 02:00-ին: Անասնագոմի տանիքում այրվել է կուտակած մոտ 50 հակ անասնակերը, անասնագոմում ծխահարվել՝ մեկ գառ։