«Իմ քայլը» ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը  ռազմական դրությունը վերացնելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկումից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում ասաց. «Քանի որ կառավարության ներկայացուցիչն ինձ տեղեկացրեց, որ ձևակերպումների հետ կապված որոշակի խնդիր կա, խնդրում ենք 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի կառավարության ներկայացուցիչը հիմա կարողանա ներկա գտնվել»: