Նրանք բոլորը ոճրագործ էին, դա էր նրանց միավորում

Նրանք բոլորը ոճրագործ էին, դա էր նրանց միավորում
Նրանք բոլորը ոճրագործ էին, դա էր նրանց միավորում

Մեր զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան,  նոր սերնդին նոր արձաններ են հրամցնում՝ Միկոյանմարշալ ԲաբաջանյանԿալաշնիկովԸնդհանրապես ի՞նչ պետք է արձանը փոխանցի երիտասարդներին, ինչո՞ւ հանկարծ որոշեցին կենդանացնել խորհրդային գործիչներին՝տեղյակ լինելով նաև նրանց դաժանություններինՈրտեղի՞ց է գալիս այս մտայնությունը:

Վերջերս մի բան կարդացի, որը տալիս է դրա պատասխանը: Մամուլի ասուլիսներից մեկում ես մեջբերեցի Սոլժենիցինի խոսքերը «Արշիպելագ գուլագ»-ից: Խոսքը անձնական պատասխանատվությունից: Դրանից մեկ ամիս անց «Գոլոս Արմենիի» թերթում կարդացի Միկոյանի թոռան ծավալուն հոդվածը, որը հիմնականում ուղղված էր ինձ: Մի կողմ դնելով անձնական վիրավորանքները՝ հոդվածում ամենահետաքրքիրն այն է, որ նա բերում է իմ խոսքերը, բայց չի նշում, որ դա Սոլժենիցինի խոսքերն են: Որովհետև Ռուսաստանում շուտով ամենաբարձր մակարդակով նշվելու է Սոլժենիցինի 100-ամյակը և նրան դիպչել, նշանակում է դիպչել այդ տոնակատարությունների կազմակերպողներին: Շատերն են դեմ արտահայտվել Միկոյանի արձանի տեղադրմանը, ինչո՞ւ նրա թոռը հենց ինձ ընտրեց որպես թիրախ: Հետո հասկացա, որ ճիշտ է արել, քանի որ հասկացել է, որ իմ խոսքն ուղղված չէր Միկոյանին, այլ այդ քաղաքակրթությունը հետ բերելուն: Ամբողջ հոդվածի մթնոլորտը հետևյալն է. ո՞վ ես դու, ինչ-որ մի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, որ համարձակվում ես խոսել Միկոյանի մասին: Սա մտածողություն է: Նա չի էլ պատկերացնում, որ մենք բոլորս քաղաքացիներ ենք և իրավունք ունենք խոսել ամեն ինչի մասին, առավել ևս այն հանրային խնդիրների մասին, որոնք անմիջապես կապված են մեզ հետ: Այդ բաժանումը՝ դու սրա մասին չխոսես, չմտածես, քո փոխարեն մտածողներ կան, հենց այն քաղաքակրթական ընտրությունն է, որի մեջ տեղավորվում են Միկոյանը, մարշալ Բաբաջանյանն ու Կալաշնիկովը: Շատերը հիշատակում են Միկոյանի հայ լինելը: Նա հայ էր այնքանով, որքանով Ստալինը վրացի էր, որքանով Խրուշչևը ուկրաինացի էր, Մալենկովը ռուս էր, իսկ Կագանովիչը՝ հրեա: Իրականում նրանք բոլորը մարդասպան բոլշևիկներ էին: Սա էր նրանց միացնում: Այդ ինչպես եղավ, որ այդ ողջ թիմը, տարբեր ազգություններից լինելով, հավաքվեց ու սկսեց իրագործել այդ ոճրագործությունները, որովհետև նրանց միավորում էր այլ բան:

Կարևորն իրականում Միկոյանը չէ. Կարևորն այն է, որ այդ քաղաքակրթական վեկտորը վերադարձնելու փորձերը մեր պարագայում, կարծում եմ, անպտուղ են: Ես նույնը չէի ասի Ռուսաստանի մասին, որտեղ այդ փորձերն անպտուղ չեն: Այն, ինչ մենք տեսնում ենք Ռուսաստանում, մոլորված հասարակության ոգևորություն է, իսկ մեզ մոտ նման ոգևորություն չկա: Մեզ մոտ կա հարմարվելու ցանկություն, հասկանալով, որ դա պետք է, բայց քաղաքակրթական վեկտորն այսպես փոխելու ոգևորություն չկա: Ավելին ասեմ, բոլորն զգում են այդ վեկտորի մամլիչ ճնշող ուժը, և նորմալ մարդկանց մոտ դա չի կարող չառաջացնել ոչ դրական զգացմունքներ: Այն, ինչ կատարվում է մեր ավագ եղբոր երկրում, կբնութագրեի մի ռուսերեն նախադասությամբ. «бытовое российское хамство превратилась в государсвенную политику»: Կարդալ ավելին