Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել. «Ազատություն»

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել. «Ազատություն»
Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել. «Ազատություն»

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոպոլիտենի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը։
Ռուսաստանի Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ։
Նրանք արդեն հարցաքննվել են։ Մոտակա մի քանի ժամվա ընթացքում քննչական ծառայությունը նախատեսում է մեղադրանք առաջադրել ու համապատասխան քայլեր ձեռնարկել։
Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի այս երկու աշխատակիցների անմիջական պատասխանատվության տակ է գտնվել «Հաղթանակի այգի» – «Սլավյանսկի բուլվար» երկաթգծերի սլաքային համակարգի տեղադրումն ու դրանց հետագա աշխատանքին հետևելը։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում