Դեկտեմբերի 1-ից կբացվեն հայ-վրացական սահմանի անցակետերը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.
«Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»։