Ռուս խաղաղապահները ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժի անվտանգությունը

Ռուս խաղաղապահ ուժերի զինծառայողները ԼՂ-ում ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի շարժը և բնակիչների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են նաև շինարարական բրիգադների անվտանգությունը, որոնք իրականացնում են ենթակառուցվածքների վերականգնման առաջադրանքներ։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 26 հազար փախստական արդեն վերադարձել է իր նախկին բնակավայր: