ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանին

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանին
ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանին

ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանին: Այս մասին տեղեկացնում է կուսակցության կայքէջի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Ապրիլի 2-ին ՀՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին:  Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համազգային հարցերում միասնական օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը: ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել սատար կանգնել արցախահայության նպատակների իրականացմանը:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը իր խոսքում նշեց. «Արցախ յուրաքանչյուր այցելություն ուխտագնացություն է: Այսօր ապրիլյան դեպքերի երրորդ տարելիցի օրը մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը սատարել ու աջակցել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում և մենք բոլորս պետք է ներդնենք ամեն ինչ հանուն 1988թ.-ի ազատության ու անկախության շարժման վերջնական հաղթանակի: Իսկ Ադրբեջանի «սուլթան» Ալիևի այսօրվա զառանցանք հիշեցնող հայտարարությունը ևս մեկ անգամ հուշում է, որ Արցախի անկախությունը այլընտրանք չի կարող ունենալ»:

Հանդիպմանը ներկա էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ,  ՀՀԿ ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը,  Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Հայկ Միրիջանյանը եւ Գեորգի  Գաբրիելյանը: Նրանք կարեւորել են արցախյան հիմնահարցում ազգային միասնության ձեւավորման անհրաժեշտությունը»: