Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է

Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է
Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է

Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հուլիսի 31-ի   ժամը 18-ն անց 15 րոպեից մինչ այժմ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում է  Բարեկամավանը: Գնդակները դիպչում են տների պատերին , տանիքներին:
Հ. Ղարաքեշիշյանն ասաց. «Գնդակոծություններից մեր  տան ցինկապատ տանիքը ծակծկվել, մաղ է դարձել:  Այլեւս անհնար է այն նորոգել:  Մնում է  թողնել տունը, հեռանալ գյուղից»: Նրա վկայությամբ՝  գնդակները խոցել են  իրենց տնից ցած անցնող  բնական գազի խողովակը: Հայ սահմանապահները պատասխան կրակ են բացել, սակայն ազերիները չեն դադարեցնում Բարեկամավանի գնդակոծումը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/31/484810/