Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի
Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի

Հայաստանի բոլոր մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են  հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-ըստ աղբյուրի, նշել է նախարարը:

Պապիկյանը հավելել է, որ  րդեն իսկ սխեման կա, մի քանի փոքրիկ դետալներ կան, որոնց շտկումից,  ինչպես նաև կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: «Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- նշել է նա։