Հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանի գծային բաժին

Դեկտեմբերի 6-ին Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Էրիկ Հ.-ն, որը հոկտեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 322-րդ (Ինքնիրավչությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։