ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցել է «Շահագրգիռ կողմերի ազգային հարթակի բազմակողմ հանդիպում Հայաստանում» խորագրով միջոցառմանը

Անցյալ ուրբաթ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց Կանաչ Արահետ ՀԿ-ի և CENN-ի կողմից EU4Youth նախաձեռնության միջոցով իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Շահագրգիռ կողմերի ազգային հարթակի բազմակողմ հանդիպում Հայաստանում» խորագրով միջոցառմանը։

Հարթակի առաջին հանդիպումը նվիրված էր երիտասարդներին սոցիալական ձեռնարկատիրության զարգացման և կանաչ նորարարության հմտությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրմանը։ Բացման ելույթում դեսպանն ընդգծեց երիտասարդությանն ուղղված ծրագրերի կարևորությունը հատկապես այս դժվարին շրջանում՝ երբ Հայաստանի երիտասարդությունը մեծապես տուժել է հակամարտությունից:

Մենք բոլորս միասին պետք է ապահովենք, որպեսզի երիտասարդների համար ստեղծվեն անձնական և մասնագիտական աճի հնարավորություններ և տրվի հզորացման զգացում, ինչը գալիս է հմտությունների զարգացման և այդ հմտությունների գործածման հետ:

Այս մասին տեղեկացնում են European Union in Armenia-ից։