ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պահանջել են իր հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետերը հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետներն ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք այդ տեսակետին չհամաձայնել», – ասաց վարչապետը: