ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։