Իշխանության հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանը իմ քաղաքական հակառակորդն է, որպես ռուսական դրածո․ Շանթ Հարությունյան

Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շատերի մոտ սխալ կարծիք էր ձևավորվել, թե իբրև ես Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանում: Քոչարյանն այն ժամանակ բանտում էր՝ դուրս քաղաքական գործընթացներից: Հիմա, երբ նա իշխանության հայտ է ներկայացրել, ես ասում եմ, որ Քոչարյանն իմ քաղաքական հակառակորդն է՝ որպես ռուսական դրածո:

Ես իմ ամբողջ կյանքն եմ պայքարել բոլոր ռուսական դրածոների դեմ՝ հանուն Հայաստանի անկախության և հայ ժողովրդի շահերի: Ես իմ բոլոր հնարավորություններով պայքարելու եմ ռուսական սցենարի դեմ, որով նրանք Հայաստանում իշխանության կփորձեն բերել Քոչարյանին»: