Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոր ծրագիր է սկսում․ Տնօրենը մանրամասներ է ներկայացրել

1000+ հիմնադրամն սկսում է մի ծրագիր, որով «կամուրջ ֆինանսավորում» կտրամադրվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհայտ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Կամուրջ ֆինանսավորումը կտրամադրվի ամսական` մինչև 6 ամիս ժամկետով` մինչև տվյալ զինվորի իրավական կարգավիճակի հստակեցումը: Այս ծրագրերն արվում են, որպեսզի զինվորներն ու նրանց ընտանիքները կարողանան առաջիկայում լուծել որոշ ֆինանսական խնդիրներ:

Կարգավիճակների հստակեցումից հետո, զինվորներն ու նրանց ընտանիքները կստանան օրենքով սահմանված համապատասխան գումարները:

1000+ հիմնադրամն սկսում է մի ծրագիր, որով «կամուրջ ֆինանսավորում» կտրամադրվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհայտ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին: Կամուրջ ֆինանսավորումը կտրամադրվի ամսական` մինչև 6 ամիս ժամկետով` մինչև տվյալ զինվորի իրավական կարգավիճակի հստակեցումը: Այս ծրագրերն արվում են, որպեսզի զինվորներն ու նրանց ընտանիքները կարողանան առաջիկայում լուծել որոշ ֆինանսական խնդիրներ: Կարգավիճակների հստակեցումից հետո, զինվորներն ու նրանց ընտանիքները կստանան օրենքով սահմանված համապատասխան գումարները:

Posted by Varoujan Avedikian on Thursday, December 10, 2020