Սարավանի լեռնանցքում իրականացվում են հողային աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի կմ 166 – կմ 167 հատվածում (Սարավանի լեռնանցք) իրականացվում են հողային աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկությունն օգոստոսի 9-ից մինչև 12-ը կիրականացվի միակողմանի։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։