Ինքնամեկուսացման նոր փուլ օդանավակայանից

Հեղինակ MediaLab

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեկուսարաններում 60-օրյա ծառայությունից հետո կամավորների մեր բանակի առաջին հերթափոխը հերթական ծառայությունն է իրականացնում Զվարթնոց օդանավակայանում, որտեղ ջերմաչափվելուց, ախտահանվելուց և ինքնամեկուսացման գործընթացի իրականացումից հետո հատուկ ուղեկցողների ուղեկցությամբ հայրենիք ժամանող հայրենակիցները մեկնում են իրենց նշած մեկուսացման վայրեր:

Հպարտանում եմ մեր կամավորներով, ովքեր առանց տրտնջալու իրականացնում են այս բարդ, պատասխանատու և հայրենանվեր աշխատանքը:

Առողջ եղեք, որ շուտ տուն գնանք»: