ՀԱԿ անդամ. «Մեր հանրահավաքներում չի եղել ՀՀ անվտանգությանը սպառնացող որեւէ խոսք, մենք զուսպ ենք»

ՀԱԿ անդամ. «Մեր հանրահավաքներում չի եղել ՀՀ անվտանգությանը սպառնացող որեւէ խոսք, մենք զուսպ ենք»
ՀԱԿ անդամ. «Մեր հանրահավաքներում չի եղել ՀՀ անվտանգությանը սպառնացող որեւէ խոսք, մենք զուսպ ենք»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված իր հարցազրույցում հորդորել էր ընդդիմությանը, որ այս լարված իրավիճակում մի քիչ զուսպ լինեն՝ իշխանությանը քննադատելիս: Նա ասել էր, որ Ալիեւը,երբ ասում է, որ Հայաստանում մարդ չի մնացել՝ կրկնում է ընդդիմության խոսքերը, ուստի պետք է զգույշ արտահայտվել: 

Aravot.am-ը ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանին հարցրեց, թե հետեւելո՞ւ է Սերժ Սարգսյանի հորդորին, ընդունելի՞ է դա իր համար, թե՞ ոչ: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ մենք զուսպ չենք, դա արդեն իր գնահատականն է: Մենք շատ ավելի զուսպ ենք, մենք շատ ավելի պետության մասին անհանգստացող ենք: Մեր ելույթներում, մեր խոսքերում չափից ավելի կոռեկտություն կա: Մենք նաեւ հաշվի ենք առնում, որ մենք ՀՀ քաղաքացի ենք, եւ երկրի անվտանգության մասին մտածող ենք: Այն, որ Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ հաշվի են առնում մեր ելույթներում հնչած մտքեր, դա զարմանալի է: Զարմանալի է, որ իր կողմից այդպիսի խոսքեր են հնչեցվում, որովհետեւ չեմ կարծում, որ Ադրբեջանն իր ռազմավարական հարցերը լուծելուց կամ քաղաքականություն մշակելուց այլ ինֆորմացիայի աղբյուրներից չի օգտվում, օգտվում է միայն մեր ելույթներից եւ տվյալներից: Դա պարզապես ծիծաղելի է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/14/488597/