Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ

Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ
Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ

Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ, ու այս կապակցությամբ Հայաստանը ցանկանում է այս հարցը բարձրացնել Վրաստանի վարչապետի հետ երկու օրից կայանալիք հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը: Վրաստանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ […]

Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ մտցել Հայաստանի հետ, ու այս կապակցությամբ Հայաստանը ցանկանում է այս հարցը բարձրացնել Վրաստանի վարչապետի հետ երկու օրից կայանալիք հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը:

Վրաստանի վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ըստ վրացական լրատվամիջոցի՝ հանդիպումների ընթացքում քննարկվելու են տնտեսական ու քաղաքական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու այն իրավիճակին, որը ստեղծվել է, մի կողմից, Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, երբ, մյուս կողմից, Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն:

Կողմերը մտադիր են քննարկել առաջացող հակասությունները և համագործակցության փոխընդունելի ձևաչափեր գտնել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, ընդգծելով՝ բացի այդ, Երևանը պլանավորում է բարձրացնել սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու Թբիլիսիի մտադրության հարցը:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից բոլոր արտասահմանցիները՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիություն ունեն, եթե ցանկանում են Վրաստանում 90 օրից ավելի մնալ՝ սովորելու, աշխատելու, բիզնես ծավալելու կամ ընտանիքի միավորվելու նպատակով, բոլոր դեպքերում նրանք պետք է համապատասխան վիզա ստանան տվյալ երկրում գործող Վրաստանի հյուպատոսական ծառայություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/