Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից

Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստի օրակարգում է Լոռու մարզպետի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանին նշանակելու հարցը:

Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ գործունեությունը շարունակելու է կուսակցական մակարդակով: