Ռուս խաղաղապահները ապահովել են Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի անվտանգությունը երեք ադրբեջանական ռազմական շարասյան համար

Վերջին օրերի ընթացքում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներն ապահովել են Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի անվտանգությունը երեք ադրբեջանական ռազմական շարասյան համար։

Բացի այդ, ռուս խաղաղապահներն ապահովել են նաև Լաչինի միջանցքով անվտանգությունը վեց ադրբեջանական ավտոշարասյան ու երեք հայկական կողմի ավտոշարասյան համար։

Այս մասին տեղեկացնում է Արցախում խաղաղապահ առաքելության լրատվական ծառայությունը։