Նվեր-փաթեթներ արցախցի 100 հղիների համար

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում տարբեր մարզեր:

Հղիների փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, համապատասխան հագուստ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:

Փաթեթները հավաքվել են համաձայն միջազգային նորմերի: Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից: