ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 249 709 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական  իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Վերջին ռեկորդային թիվը գրանցվել էր դեկտեմբերի 17-ին. հաստատվել էր 247 հազար դեպք:

Համալսարանի տվյալներով՝ երկրում մեկ օրում մահացել է 2814 պացիենտ: Համավարակի տարածումից ի վեր ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 17,4 մլն դեպք: Վարակի հետևանքով մահացել է 313 հազար մարդ