Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից և այլ թափոններից։
«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։
Դա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետևանքներ, այլև առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,- նշված է գրառման մեջ։
04.05.2020