Հերթական անգամ իշխանությունը տուրք տվեց ընդդիմություն կոչվածների մանիպուլիացիային ու ինքն էլ նույն մանիպուլիացիայի մեթոդն օգտագործեց․ Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Անկախ քաղաքական կամ կուսակցական կամ խմբային պատկանելիությունից մարդկային զոհերից բնական մարդկային վիշտը, կորստի ցավը քաղաքական նպատակով կամ քաղաքական դիրքավորման նպատակով դիտարկելը հենց մարդկային արժեքների արժեզրկում է իր բովանդակությամբ։

Հերթական անգամ իշխանությունը տուրք տվեց ընդդիմություն կոչվածների մանիպուլիացիային ու ինքն էլ նույն մանիպուլիացիայի մեթոդն օգտագործեց։

Բացարձակ անհարգալից վերաբերմունք թե զոհերի, թե նրանց հարազատների, թե հանրության նկատմամբ։

Լուռ ու մունջ, առանց ինքներդ Ձեզ ցույց տալու՝ սգալու, կորուստները մարդկայնորեն ապրելու, պատասխանատվությունը զգալու շնորհքն ու ունակությունը չունեցաք»։