Իսպաներեն` սկսնակների համար. Բացահայտիր կյանքը` նոր գույներով

Իսպաներեն` սկսնակների համար. Բացահայտիր կյանքը` նոր գույներով
Իսպաներեն` սկսնակների համար. Բացահայտիր կյանքը` նոր գույներով

Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի Հայաստանի Ամերիկյանի համալսարանի շարունակական կրթության ամբիոնի ծրագրերի շրջանակներում կազմակերպվող «Իսպաներեն սկսնակների համար» դասընթացը:

Եթե երբևէ ցանկացել եք սովորել իսպաներեն պարզ և հաճելի եղանակով  և հետաքրքրված եք իսպանալեզու երկրների մշակույթով, ապա այս դասընթացը ձեզ համար է:

Դասընթացը նախատեսված է սկսնակ ուսանողների համար և իսպաներենի նախնական որևէ գիտելիք չի պահանջվում:

Դասերը կազմակերպվելու են շաբաթական երկու անգամ` երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին  երեկոյան ժամերին` 18:30-20:00-ին:  40 ժամյա նախատեսված դասընթացի վարձավճարը 50 հազար դրամ է: Գրանցվել կարելի է մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը:

Դասերն անց են կացվելու բացառապես իսպաներեն, ինչը նպաստում է ուսուցման արդյունավետությանը: Լայնորեն օգտագործվելու են համացանցը, ինչպես նաև աուդիո և  վիդեո նյութեր, որոնք ավելի մատչելի կդարձնեն լեզվի ընկալումը և կնպաստեն ծանոթանալու իսպանալեզու երկրների մշակույթին:

Դասընթացը միտված է զարգացնելու լեզվաընկալումը և զրույց վարելու կարողությունները:

Դասերը վարելու է իսպաներենի փորձառու մասնագետ Ալիս Տեր-Ղեվոնդյանը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 060 61 27 06 կամ գրել՝ [email protected] :