ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում»։

ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի սահմաններըՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ…

Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Saturday, December 19, 2020