Ամանորի գիշերը՝ Ստեփանակերտի Իմ Քայլը հիմնադրամի հացատանը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Իմ Քայլը բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ գործող անվճար հացատանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար: Ընթրիքին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 300 արցախցի: Այս նախաձեռնության գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ը, որը հատուկ պայմաններով ապահովում է հացատան գործունեությունը և դեկտեմբերի 31-ի ընթրիքը:

Ընթրիքի մասնակից ավելի քան 100 երեխաներից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նվեր-փաթեթ:

Հիշեցնենք, որ հացատան շահառու-քաղաքացիներն են Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները:

Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։