Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացան նաև ԱԻ պետական ծառայության 4 փրկարարներ. Հովիկ Աղաջանյանը, Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը:
Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, Իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Երախտագիտություն» մեդալով:
Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ.Աղաջանյանին հետմահու շնորհվել է նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ: