Մեկնարկել է տարեցների տների մշտադիտարկումը

Մեկնարկել է տարեցների տների մշտադիտարկումը
Մեկնարկել է տարեցների տների մշտադիտարկումը

Հայաստանի Հանրապետությունում գործում են միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններ, որտեղ սահմանափակ ազատության մեջ են ապրում շուրջ 1200 տարեցներ՝ այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

Նման տիպի հաստատությունները որպես կանոն դժվար են ենթարկվում հասարակական վերահսկողությանը և մարդու իրավունքների պարբերական մշտադիտարկումներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում: Ելնելով վերոգրյալից, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների վիճակը բացահայտելու նպատակով սկսել է Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների տների մշտադիտարկումը: Մշտադիտարկումը մեկնարկել է Վանաձորի տարեցների տնից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ