Ֆուտբոլային հաղթանակ. Հայաստան-Անդորրա` 4-0

Ֆուտբոլային հաղթանակ. Հայաստան-Անդորրա` 4-0
Ֆուտբոլային հաղթանակ. Հայաստան-Անդորրա` 4-0

Հայաստանի այսօրվա ֆուտբոլային հաղթանակը իսկական տոնի է վերածել Երեւանի փողոցները;

Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Անդորրա հանդիպման ժամանակ, Հայաստանը սեփական դաշտում պարտության է մատնել Անդորրային 4-0 հաշվով: Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերը արդեն իսկ սկսել են  ֆուտբոլասերներին հույսեր ներշնչել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը  3:1 հաշվով պարտության էր մատնել Սլովակիայի հավաքականին:

Հայաստան-Անդորրա խաղի ժամանակ գոլերի հեղինակներ են դարձել Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին:

Գեւորգ Ղազարյանի խփած գնդակը Հայաստանի ազգային հավաքականի 100-րդ հոբելյանական գոլն էր: Այս խաղից հետո Հայաստանը ժամանակավորապես դարձել է մեր ենթախմբի առաջատարը:

© Medialab.am