«Նիկոլի ստին չխաբվեք․ միջազգային իրավունքը գերակայություն ունի ՀՀ ներպետական օրենսդրության նկատմամբ»․ Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գրել է․

«Ասեմ, որ Նիկոլի ստին չխաբվեք։ Մեր սահմանադրության և միջազգային իրավունքի համաձայն միջազգային իրավունքը գերակայություն ունի ՀՀ ներպետական օրենսդրության նկատմամբ։ Այսինքն, եթե ՀՀ օրենքը մի բան է նախատեսում, իսկ միջազգային որևէ փաստաթուղթ այլ բան՝ գործում է վերջինս։

Այնպես որ կուտը չուտեք՝ թե իբր ՀՀ ինչ որ վարչական սահմանների վերաբերյալ օրենք որոշել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության սահմանները։ Միջպետական սահմանը կարող է որոշվել ՄԻԱՅՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ։