Հակահեղափոխական ռեվանշիստների ներկայացուցչին վարչապետի պաշտոնում ընտրելուց հետո ինչ-որ մեկին թվում է՝ ներքաղաքական կրքերը կհանդարտվե՞ն․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղվա գործադուլը, դասադուլն ու հացադուլը, ի վերջո, հեղափոխության արդյունքում ձևավորված, հեղափոխությունը ողջունած և դրա արդյունքում ԱԺ-ում հայտնված ուժերին հակահեղափոխական ռեվանշիստների ներկայացուցչին վարչապետի պաշտոնում ընտրել պարտադրելն է:

Ու դրանից հետո ինչ-որ մեկին թվում է, թե ներքաղաքական կրքերը կհանդարտվե՞ն: Համոզված եղեք, այդ օրը սկիզբ է դրվելու քաղաքացիական պատերազմի:

Դուք պահանջում եք, որ Հայաստանի խորհրդարանը քվեարկի հօգուտ Հայաստանի պետականության վախճանի՞: Եթե ազնիվ եք, եթե չնչին պատասխանատվություն եք զգում հայրենի պետականության առջև, եկեք միասին պահանջենք արտահերթ ընտրություն, ընտրությունների հստակ ժամկետներ:

Մնացած բոլոր ճանապարհները մահաբեր են Հայաստանի պետականության համար: Մի՜ սպանեք համայն հայության հավաքական տունը: Թույլ տվեք, որ Հայաստանը գոյություն ունենա, ապրի և շարունակի հայրենիք մնալ»: