Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել. Factor.am 

Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանից՝ Տեր Արամից, հօգուտ Շիրակի մարզի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կբռնագանձվի 1 մլն դրամ։Այս մասին գրում է Factor.am-ը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հոգևորականին պարտավորեցրել է նաև վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող «Հայկական ժամանակ»-ի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ հետևյալ բովանդակությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում