Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 զինծառայողի մարմին․ Factor.am

Առողջապահաության նախարարությունից Factor.am-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 զինծառայողի մարմին։ Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 361 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են։