Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 88 ռուս զբոսաշրջիկ է մահացել։ Ըստ դեսպանի՝ ևս 40 զբոսաշրջիկ բուժման նպատակով հետ են ուղարկվել Ռուսաստան։
Մահվան դեպքերի գերակշիռ մասի պատճառները եղել են սրտանոթային համակարգի խնդիրներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։
Ռուս դեսպանի խոսքով՝ պատահարների թվի ավելացումը պայմանավորված է նաև Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թվի զգալի աճով։ 2018թ․ Ռուսաստանից Թուրքիա է մեկնել շուրջ 6 միլիոն զբոսաշրջիկ։ Ակնկալվում է, որ այս տարի ևս այդ թիվը կավելանա: Այս մասին տեղեկացնում է odatv.com-ը կայքը։