Պարտադրաբար հանրահավաքների մասնակցելու մասով Արման Բաբաջանյանը դիմել է գլխավոր դատախազին

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

«Սույն թվականի դեկտմեբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրահրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին՝ չենթարկելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից։

Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- նշված է նամակում։