Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին` Լեռնային […]

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվեց երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեցին երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր փոխանակեցին` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։