Դեկտեմբերի 24-ին 460 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ մեկ օրվա ընթացքում ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 460 քաղաքացու։

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։ 

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 44 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր: