Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստի ժամանակ որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների

«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ.

1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:

2. Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները:

Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- նշված է գրառման մեջ: