Փորձել է նետվել պատուհանից՝ չդիմանալով ընկերոջ ծեծին

Փորձել է նետվել պատուհանից՝ չդիմանալով ընկերոջ ծեծին
Փորձել է նետվել պատուհանից՝ չդիմանալով ընկերոջ ծեծին

Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երևանում.  Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող «Սիթի» սուպերմարկետի դիմացի շենքից մի երիտասարդ կին փորձել է ցած նետվել բնակարանի պատուհանից: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` այդ ծայրահեղ քայլին 24-ամյա Հասմիկը փորձել է դիմել ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելուց հետո: Լուսադեմին՝ ժամը 04:30-ի սահմաններում, իրենց բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընկերոջ հետ, ով ձեռքերով ու ոտքերով […]

Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երևանում.  Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող «Սիթի» սուպերմարկետի դիմացի շենքից մի երիտասարդ կին փորձել է ցած նետվել բնակարանի պատուհանից:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` այդ ծայրահեղ քայլին 24-ամյա Հասմիկը փորձել է դիմել ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Լուսադեմին՝ ժամը 04:30-ի սահմաններում, իրենց բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընկերոջ հետ, ով ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:    

Վեճից հետո երիտասարդ կինը փորձել է ինքնասպանություն գործել՝ պատուհանից ցած նետվելու եղանակով, սակայն ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:

Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:

«Փաստինֆո»