Հայաստանում շուտով կբացվի ցողունային բջիջների փոխպատվաստման արյունաբանական կենտրոն

Հայաստանում շուտով կբացվի ցողունային բջիջների փոխպատվաստման արյունաբանական կենտրոն
Հայաստանում շուտով կբացվի ցողունային բջիջների փոխպատվաստման արյունաբանական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու  շինարարական աշխատանքների ընթացքին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժական և շինարարական մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական և կազմակերպական խնդիրներին, շինարարության  ժամկետներին: «Մանկական արյունաբանական ծառայությունը, մանկական ուռուցքաբանությունը մեր երկրի […]

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու  շինարարական աշխատանքների ընթացքին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժական և շինարարական մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական և կազմակերպական խնդիրներին, շինարարության  ժամկետներին:

«Մանկական արյունաբանական ծառայությունը, մանկական ուռուցքաբանությունը մեր երկրի գերակա ուղղություններից  են»,- ասաց Արմեն Մուրադյանը`  հանձնարարելով նախարարության  ներկայացուցիչներին պարբերաբար այցելել շինհրապարակ, հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը:

Երևանի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդիականացվում է, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունք է ստեղծվում «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչների պահանջներին: Ներկայումս կառուցվում է եռահարկ նոր մասնաշենքը և հիմնանորոգվում  կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքը։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 25%-ը: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

Հավելենք, որ ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան  ենթակառուցվածքների ստեղծումը 2014թ. ՀՀ կառավարության սահմանած գերակա ուղղություններից է: