COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 85 մլն 519 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար 916-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալները:

Դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 21 մլն 113 հազար 528-ի, որի կեսից ավելին՝ 12 մլն  436 հազար 958-ը արդեն առողջացել է, մահացել է 360 հազար 78 մարդ: Արձանագրված դեպքերի թվով երկրորդը Հնդկաստանն է՝ 10 մլն 341 հազար 291: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 149 հազար 686 մարդ, առողջացել՝ 9 մլն 946 հազար 867-ը: 7 մլն 733 հազար 746 հաստատված ընդհանուր դեպքերով երրորդ տեղում Բրազիլիան է: Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 196 հազար 18 դեպք, առողջացել է 6 մլն 813 հազար 8 մարդ:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է՝ 3 մլն 236 հազար 787 դեպքով: Այստեղ առողջացել է 2 մլն 618 հազար 882 մարդ, մահացել՝ 58 հազար 506-ը: 2 մլն 655 հազար 728 դեպքով հինգերերոդ տեղում է Ֆրանսիան է, որտեղ մահվան դեպքերն անցել են 65 հազարը, առողջացել է 195 հազար 174-ը:

Հաստատված դեպքերի թվով առաջին տասնյակում է Թուրքիան: Այս երկրում  կորոնավիրուսի դեպքերը հասել են 2 մլն 241 հազար 912-ի, արձանագրվել է մահվան 21 հազար 488 դեպք, առողջացել է 2 մլն 136 հազար 534-ը: Հարևան Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1 մլն 243 հազար 434-ի: Այստեղ կորոնավիրուսից մահացել է 55 հազար 540 մարդ, առողջացել է 1 մլն 13 հազար 18-ը: Հարևան մյուս երկրում՝ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր առմամբ 2603 մարդ, առողջացել է 220 հազար 442-ը: Վրաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 229 հազար 169 է: Հաստատված դեպքերի թվով Վրաստանից հետո Ադրբեջանն է՝ 220 հազար 265 դեպքով: Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան  2730 մարդ, առողջացել է 194 հազար 843-ը: